Կարևոր իրադարձություններ

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները․ Լիլիթ Մակունց

06 Փետրվար, 2020 19:42
 Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները․ Լիլիթ Մակունց

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները․ Լիլիթ Մակունց: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- ասաց Մակունցը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին