Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    513
    521

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Իլհամ Ալիև

06 Փետրվար, 2020 18:59
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևից: 

«Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, բայց կան այլ երկրներում, բայց ԵԽԽՆ-ն այս հարցին ուշադրություն չի դարձնում»: Ալիևն «օրինակ» է բերել Հայաստանի նախկին նախագահներից երկուսի դեմ հարուցված քրեական գործերը:

Ալիևի համոզմամբ` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի: 

«Ավելի քան մեկ տարի է, ինչ ձերբակալված է ՀՀ երկրորդ նախագահը, նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկության մասին, և ավելի քան մեկ տարի գտնվում է բանտում: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», - դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ հայտարարել է  Ալիևը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին