Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը չի ստորագրել խնդրահարույց օրենքները և դիմել է ՍԴ

06 Փետրվար, 2020 18:51
Արմեն Սարգսյանը չի ստորագրել խնդրահարույց օրենքները և դիմել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել խնդրահարույց օրենքները և դիմել է ՍԴ։ Այս մասին տեղեկացնում են  նախագահի լրատվական ծառայությունից։

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,– ասվում է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին