Կարևոր իրադարձություններ

Ձեր թարախ արյունը այս երկրի վրա չպիտի թափվի, աշխարհը շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու. Սասուն Միքայելյան

06 Փետրվար, 2020 16:58
Ձեր թարախ արյունը այս երկրի վրա չպիտի թափվի, աշխարհը շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Նա ասաց, որ ԱԺ սպանված նախագահ Կարեն Դեմիրճյանի արյունը տեսնելուց հետո երդվել է՝ «սրանց վերջը պիտի գա»։

Նա ասաց, որ եթե Սահմանադրական դատարանը պետք է դրանից հետո ճիշտ պահեր իրեն, ինչպես այդ դեպքում, այնպես էլ 2007 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի ժամանակ և այլն։
 
«Էսօր փակուղի ենք մտել նախորդ իշխանության ձեռքով, որոնք էլի իրենց ձեռագիրը … Պրծել եք, ժողովո´ւրդ, գնացե´ք, ի սեր Աստծո, հեռացե´ք։ Գնացե´ք։ Էս երկրի վրա ձեր արյունը պիտի չթափվի։ Ձեր թարախ արյունը էս երկրի վրա պիտի չթափվի։ Գնացե´ք։ Հեռացե´ք։ Էլ դուք իշխանության չեք գա, աշխարհն էլ շուռ գա», – ասաց Միքայելյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին