Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով հիվանդներ տեղափոխող նավի մարդկանց օգնելու հարցում Ճապոնիան կներգրավի բանակը

06 Փետրվար, 2020 16:08
Կորոնավիրուսով հիվանդներ տեղափոխող նավի մարդկանց օգնելու հարցում Ճապոնիան կներգրավի բանակը

Ճապոնացի զինվորականները ներգրավվելու են Diamond Princess ճամփորդական նավի ուղևորներին օգնելու գործում: Նավը գտնվում է կարանտինի մեջ ճապոնական Իոկոհամա նավահանգստի մոտակայքի ջրերում: Այս մասին այսօր հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ТАСС-ը:

Մասնավորապես` ճապոնական զորքերը զբաղվելու են առաջին անհրաժեշտության ապրանքների առաքումը նավ, որտեղ գտնվում է շուրջ 3700 մարդ ավելի քան 50 երկրներից՝ ներառյալ Ուկարինան:

Նավի ուղևորները հայտնում են, որ իրենց արգելված է լքել իրենց խցիկները, իսկ սննդի առաքումը կատարվում է թվերով:

Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ 2019 nCoV վիրուսից առաջացած թոքաբորբը ի հայտ է եկել նավի 10 ուղևորների շրջանում: Մոտ ժամանակներս նրանք կուղարկվեն առողջապահական հաստատություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին