Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին

06 Փետրվար, 2020 15:46
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար՝ մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը:

Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ:

Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին