Կարևոր իրադարձություններ

Բերելու ենք նոր նախագիծ, շատ շուտով ՍԴ ճգնաժամը լուծվելու է. Ալեն Սիմոնյան

06 Փետրվար, 2020 14:00
Բերելու ենք նոր նախագիծ, շատ շուտով ՍԴ ճգնաժամը լուծվելու է. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական ճգնաժամը շուտով կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ որևիցե անհամաձայնություն չկա «Իմ քայլի» պատգամավորների միջև.

«Ուրեմն, եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք և բոլորիս մոտ էլ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է: Որևիցե գաղտնիք չկա, որ այս ամենը արվում է այդ ճգնաժամը լուծելու համար։ Մենք ունեցել ենք, այսպես ասած, հեղափոխության տարբեր փուլեր՝ կախված իրավիճակից և քաղաքական հակառակորդից, և մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ։

Հիմա այս ձևով որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին։ Այո՛, քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից»,- ասաց նա ու հավելեց, որ շուտով կբերվի նոր նախագիծ:

 

Լրահոս

Դիտել ավելին