ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 57-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ տուժողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է իր տանը՝ նույն թաղամասի բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Վերջինս, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 2000թ., ձերբակալվել է՝ 57-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: