Կարևոր իրադարձություններ

Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները

06 Փետրվար, 2020 13:28
Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։

Աշխատանքները շարունակական են։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին