Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ. նա կարող է հայտնվել «Ռոմայի» մեկնարկային կազմում

06 Փետրվար, 2020 12:59
Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ. նա կարող է հայտնվել «Ռոմայի» մեկնարկային կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ: Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ վերադառնալուց հետո նա կարող է անմիջապես թիմի մեկնարկային կազմում լինել հաջորդ իսկ խաղում:

«Բոլոնիայի» դեմ խաղում Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեներից՝ փոխարինելով Լորենցո Պելեգրինիին, որը որակազրկված է: Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 23-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպումը կայանալու է վաղը՝ փետրվարի 7-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին