Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը չի կարող տարածվել ծանրոցների կամ բանանի միջոցով. նախարար

06 Փետրվար, 2020 12:54
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսը չի կարող տարածվել ծանրոցների կամ բանանի միջոցով. նախարար

Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

«Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու համար»,-գրել է նախարարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին