Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանը չազատվեց կալանքից

06 Փետրվար, 2020 12:31
Գագիկ Խաչատրյանը չազատվեց կալանքից

ՀՀ Քրեական վերաքննիչ  դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բողոքը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին:

 Հիշեցնենք՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։  Պաշտպանները նաև առաջարկել էին առաջադրված մեղադրանքում նշված` պետությանը հասցրած 230 միլիոն դրամ ենթադրյալ վնասը որպես գրավ թողնել:
 
«Ես հուսով եմ՝ գոնե բժշկական մասին դատարանը անդրադարձ կկատարի։ Խնդիրը ո՞րն է. առողջական մասն այստեղ շատ հստակ է։ Ես պետք է հրատապ աշխատեմ, որ բժշկական օգնությունը հասանելի լինի Գագիկ Խաչատրյանին»,- ասաց Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։
 

Լրահոս

Դիտել ավելին