Կարևոր իրադարձություններ

Բավրայի մաքսատանը մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել. վարչապետի անդրադարձը

06 Փետրվար, 2020 11:46
Բավրայի մաքսատանը մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել. վարչապետի անդրադարձը

Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 
Մաքսանենգության մեջ ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքների ներկրմանը, այսինքն՝ մեքենաներն ուղղակի եկել են ու անցել սահմանով:
 
«Ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա: Տպավորություն է, որ նրանք հեռուստացույց չեն դիտում, լուրերին ու սոցցանցին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք հրապարակային տեսախցիկների առաջ խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք մեկ այլ բան, ուզում եմ կրկնել, որ մենք կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի: Եթե որևէ մեկը կկասկածի, կճաշակի այդ կասկածների դառը պտուղները», – ասաց վարչապետը:
 

Լրահոս

Դիտել ավելին