Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ երջանկացնել «Ռեալ»-ի երկրպագուներին. Գարեթ Բեյլ

16 Հոկտեմբեր, 2015 21:55
Ցանկանում եմ երջանկացնել «Ռեալ»-ի երկրպագուներին. Գարեթ Բեյլ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը նշել է, որ «Եվրո-2016»-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած հանդիպումները մեծ փորձ էին իր համար, տեղեկացնում է Marca-ն:

«Երազանք է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Փորձը, որը ստացա Քարդիֆի մարզադաշտում, անհավանական է: Հուսով եմ, որ «Ռեալ»-ի համար ևս ընթացիկ մրցաշրջանը հաջող կլինի:

Քրտնաջան աշխատանքի շնորհիվ կանենք անհնարինը: Ցանկանում ենք փայլուն ֆուտբոլ ցուցադրել և երջանկացնել մեր երկրպագուներին»,- հայտարարել է Բեյլը:

 

Լրահոս

Դիտել ավելին