Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի Սենատն արդարացրեց Թրամփին. իմփիչմենտի գործն արդեն պատմություն է

06 Փետրվար, 2020 10:22
ԱՄՆ-ի Սենատն արդարացրեց Թրամփին. իմփիչմենտի գործն արդեն պատմություն է

ԱՄՆ-ի Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:

Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց Կոնգրեսի վերին պալատի 48 անդամ՝ մեղադրանքի առաջին կետով, եւ 47 անդամ՝ մեղադրանքի երկրորդ կետով: Մեղավոր ճանաչելուն դեմ քվեարկեց 52 սենատոր: Նախագահի պաշտոնանկության համար պահանջվում էր սենատորների ձայների 2/3-րդը:

Այսպիսով, Սենատը հրաժարվեց ընդունել մեղադրանքը, որը դեկտեմբերին առաջադրվել էր Դոնալդ Թրամփին Ներկայացուցիչների պալատի կողմից:

Նախագահին մեղադրում էին լիազորությունները չարաշահելու մեջ. Ուկրաինային ռազմական օգնության վճարումը հետաձգելու որոշման եւ այդ օգնության սառեցման հետ կապված դրվագի հետաքննությանը խոչընդոտելու համար:

Դեմոկրատները, մեկնաբանելով Սենատի որոշումը, ափսոսանք են հայտնել քվեարկության համար, սակայն նշել են, որ նման հանգուցալուծման պատրաստ էին:

ԱՄՆ նախագահը արձագանքել է  Սենատում իր իմպիչմենթի գործով տեղի ունեցած քվեարկությանը եւ թվիթերյան էջում կիսվել տեսանյութով, որտեղ Թրամփի թիմի նշանն է 2024, 2028, 2032 եւ հաջորդող տարիներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին