Կարևոր իրադարձություններ

Կոտայքում Երևանի բնակիչը կոտրել է մեքենայի ապակին և գողացել 200 հազար դրամ (մանրամասներ)

06 Փետրվար, 2020 10:18
Կոտայքում Երևանի բնակիչը կոտրել է մեքենայի ապակին և գողացել 200 հազար դրամ (մանրամասներ)

Նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել՝ Աբովյան քաղաքում կոտրել էին «Նիսսան» մակնիշի մի ավտոմեքենայի ապակին, սրահից գողացել 200 հազար դրամ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Բացի այդ, փորձել են գողանալ նաև գազաբալոնը։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Կոտայքի ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, փետրվարի 4-ին հայտնաբերվել է Աբովյանի 4-րդ միկրոշրջանում և կասկածանքով բերման ենթարկվել։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին