Կարևոր իրադարձություններ

Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է

06 Փետրվար, 2020 10:10
Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է

ՏԿԵՆ տեղեկացնում է.

Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է: Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին հորդորում են լինել խիստ ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին