Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը. «Հրապարակ»

06 Փետրվար, 2020 08:03
Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով օրեր առաջ հերքում էր մեր տեղեկությունները, թե իր հետ կապված քրեական գործ է քննվում։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, որտեղ նշված էր, որ նա «մտերիմի» միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել։ Իսկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։

Ի դեպ, Գալստյանի մասին երեկ շատերը դրական կարծիք էին հայտնում եւ զարմանում էին կատարվածի առիթով։

Մենք տեղեկացանք, որ Գալստյանի մեղադրանքը կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ, որի դիմաց Վերմիշյանը, ըստ մեղադրանքի, նրանից 5 հազար դոլար կաշառք է վերցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին