Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    513
    521

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

Օրեր առաջ Դավիթաշենի կամրջից իրեն նետած քաղաքացին հաշվառված է եղել «Սևան» քրեակատարողական հիմնարկում

06 Փետրվար, 2020 00:00
Օրեր առաջ Դավիթաշենի կամրջից իրեն նետած քաղաքացին հաշվառված է եղել «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը: Քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը։

Հիշեցնենք, որ, հունվարի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ին մոտ Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Փրկարարները սանդուղքով իջել էին Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս  բերել դին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին