Կարևոր իրադարձություններ

Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

05 Փետրվար, 2020 23:44
Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝  Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների եւ համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի եւ գործարար միջավայրի ներկայացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting),  որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։

ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին