Կարևոր իրադարձություններ

«Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ»․ ՊՆ գնդապետ

05 Փետրվար, 2020 23:11
«Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ»․ ՊՆ գնդապետ

ՀՀ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հունվարի 30-ին Արցախում ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքին։

«Զինվորների մոտ պետք է լինի խնդիրները բարձրաձայնելու պատասխանատվություն և համարձակություն: Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ, ձեռնարկել ենք համապատասխան քայլեր։ Թեժ գիծ էր զանգել կոնկրետ զինծառայողի ընտանիքի անդամ՝ մորաքույր, նշել էր, որ այնտեղ ինչ-որ ճնշումներ կան։ Ճնշումների հիման վրա անմիջապես կապ ենք հաստատել ռազմական ոստիկանության հետ, նախարարը գրություն է ուղարկել Արցախի ՊՆ»,- ասել է Ավետիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին