Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է

05 Փետրվար, 2020 22:24
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ՀՀ տարածքում, փետրվարի 5-ի ժամը 20:45-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բուք է) և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Կոտայքի, Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան, Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի և Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին