Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ավելի քան 30 քաղաքացիներ հոպիտալացվել են սննդային թունավորմամբ

05 Փետրվար, 2020 21:43
Լոռու մարզում ավելի քան 30 քաղաքացիներ հոպիտալացվել են սննդային թունավորմամբ

Արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ:

Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ընկերության էկլերներից։ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասել է, որ բուժվող հիվանդների վիճակը կայուն է, բարեբախտաբար՝ ծանր դեպքեր չեն արձանագրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին