Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    518,5
    526,5

  • RUB

    7,21
    7,41

Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ․ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ

05 Փետրվար, 2020 21:28
Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ․ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես արտերկրում իր հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ, ինչը շատ կարևոր է հնարավոր ներդրողներին Հայաստանի առավելությունները ներկայացնելու, երկրի հանդեպ վստահության տեսանկյունից:

Նախագահը բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարել:

Նախագահի առաջարկով բանկերի ղեկավարները ներկայացրել են համակարգի զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները:

Մտքերի փոխանակություն է ծավալվել Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգերի և, ընդհանուր առմամբ, տնտեսության, բանկերի զարգացման, միջազգային համագործակցության շուրջ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին