Կարևոր իրադարձություններ

Վահագն Վերմիշյանի ունեցվածքը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու պահին

05 Փետրվար, 2020 21:12
Վահագն Վերմիշյանի ունեցվածքը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու պահին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (27.03.2019) հետո 2019 թվականի մայիսի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Վերմիշյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 4 առանձնատուն, 1 բնակարան եւ 1 այգետնակ: Որպես շարժական գույք Վերմիշյանը հայտարարագրել է՝ «VOLVO XC 90 T6» եւ «JAGUAR XJ8» մակնիշների ավտոմեքենաներ:

Պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ունեցել է 12 մլն դրամ, 18 հազար եվրո եւ 250 հազար դոլար:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ի փոխանցմամբ Վրմիշյանը ձեռբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին