Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանի դատավորի կորած երեխան հայտնաբերվել է

05 Փետրվար, 2020 18:55
Սահմանադրական դատարանի դատավորի կորած երեխան հայտնաբերվել է

Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանի՝ օրեր առաջ կորած երեխան հայտնաբերվել է։  Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Լուրը հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Նազարյանը դիմել էր Ոստիկանություն՝ ասելով, որ իր 8-ամյա որդուն հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բնակչին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, եւ ինքը տեղեկություն չունի։ Դատավորը նշել էր, որ, իր կարծիքով, նախկին կինը տղային առեւանգել է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին