Կարևոր իրադարձություններ

Ժամկետային զինծառայողի մահվան գործով ՔԿ-ն մյուս 2 զինծառայողներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել․ ՔԿ խոսնակ

05 Փետրվար, 2020 18:14
Հեղինակ՝ Նաիրա Հարությունյան
Ժամկետային զինծառայողի մահվան գործով ՔԿ-ն մյուս 2 զինծառայողներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել․ ՔԿ խոսնակ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտարարություն է տարածել․ 

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան»։

 

Լրահոս

Դիտել ավելին