Կարևոր իրադարձություններ

«Ասողը մարդկանց պատժելու սեփական մեթոդներն ունի, սովորաբար ջութակ չի նվագում, ծեծում է»․ Հրանուշ Խառատյան

05 Փետրվար, 2020 18:00
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ասողը մարդկանց պատժելու սեփական մեթոդներն ունի, սովորաբար ջութակ չի նվագում, ծեծում է»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«...Ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա...», - ցավալի, բայց արդեն օրինաչափ դարձող երկխոսության մի մասն է, եթե չհաշվենք, որ ասողը մարդկանց ասֆալտին պառկեցնելու և ոտքերը, նաև ձեռքերը, նաև կաստետները նրանց վրա մաքրելու հարուստ և հայկական ավանդական փորձառություն ունի և վաղուց է հայտարարել, որ ինքը մարդկանց պատժելու սեփական մեթոդներն ունի, սովորաբար ջութակ չի նվագում, ծեծում է: Ճիշտ է՝ համեստորեն լռել է ծեծի իր փորձառության քննություն բռնած ծանր հետևանքների մասին: Հիմա ինչ, երկխոսության սկիզբը դրածները նույնպե՞ս ուզում են այս «հայկական ավանդական» փորձառության մեջ տեղավորվել: Երկխոսողները բոլո՞րն են ռուբեն հայրապետյաններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին