Կարևոր իրադարձություններ

Սպանություն Վանաձորում. տնակային ավանի տնակներից մեկում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու արնաշաղախ դի

05 Փետրվար, 2020 16:27
Սպանություն Վանաձորում. տնակային ավանի տնակներից մեկում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու արնաշաղախ դի

Վանաձորում սպանություն է տեղի ունեցել: Քաղաքի Բուլղարական տնակային ավանի տնակներից մեկում մոտ 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բռնության հետքերով:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տղամարդու դեմքին առկա են բազմաթիվ հարվածների հետքեր: Նա ապրելիս է եղել միայնակ, սակայն ամուսնացած է եղել, կինն իր հետ միասին չի բնակվել: 

Ամուսնու դին հայտնաբերել է կինը, որն այսօր վերադառնալով ամուսնու տնակ, նրան հայտնաբերել է արնաշաղախ վիճակում, գետնին ընկած:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները: Քննիչի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի առաջին մասով:

Հարեւանների խոսքով, սպանվածը որեւէ տեղ չէր աշխատում:

Մանրամասները՝ առաջիկայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին