Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    497
    503

  • EUR

    533,5
    545,5

  • RUB

    6,36
    6,71

Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ Ավտոներկրողները սպասում են փոխվարչապետի հետ հանդիպմանը

05 Փետրվար, 2020 15:28
Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ Ավտոներկրողները սպասում են փոխվարչապետի հետ հանդիպմանը

Այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրակացնում ավտոներկրողները։

Ավոտներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ նամակ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի թույլ տան սահմանին գտնվող 200 մեքենաները ներկրեն Հայաստան․  «Անցած տարի մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել այդ ավտոմեքենաները, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս են մնացել մեր շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշեն մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենաները ներկրենք Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,-ասաց նա։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք նաև տեղեկատվություն չունեն մաքսային արժեքների վերաբերյալ։

Ավտոներկրողները սպասում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին