Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    517,5
    525,5

  • RUB

    7,2
    7,4

Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի Օնտինենտեի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

05 Փետրվար, 2020 13:29
Իսպանիայի Օնտինենտեի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա նահանգի Օնտենենտեի քաղաքային խորհուրդը նախօրեին ճանաչել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը՝ Վալենսիայում գործող «Արարատ հայկական միության» պետիցիայի հիման վրա:

«Օնտենենտեի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ ոճրագործությունը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների ժխտողական քաղաքականությունը»,- ասվում է Իսպանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քաղաքային խորհրդի նիստում ելույթ են ունեցել «Արարատ հայկական միության» ղեկավար Արարատ Ղուկասյանը և Օնտենենտեում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին