Երևանի կենդանաբանական այգին արձագանքել է ուղտի անկման մասին լուրերին:
Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,- տեղեկացնում են Կենդանաբանական այգուց՝ նշելով, որ նորությունների դեպքում հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ: