Կարևոր իրադարձություններ

Փրկարարներին դրամական խրախուսում տրամադրելու համար մշակվում է բալային համակարգ․ Ցոլակյան

05 Փետրվար, 2020 13:02
Փրկարարներին դրամական խրախուսում տրամադրելու համար մշակվում է բալային համակարգ․ Ցոլակյան

2019թ. աշխատանքային տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ  Փրկարար ծառայությունում դրամական խրախուսում ստացել է 618 մարդ, անցյալ տարի՝ 3400։

ԱԻ նախարարի տեղեկացրեց նաև, որ այժմ մշակվում է բալային համակարգ, որը հնարավորություն կտա աշխատողների աշխատանքը գնահատել․ «Լավ աշխատողը կստանա շատ, վատ աշխատողը քիչ կստանա կամ՝ չի ստանա»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով հրդեհներին, նախարարն ասաց, որ 2019թ․-ին դրանք  կազմել են 10237, 2018թ․-ին՝ 6500,  աճը կազմել է 52տոկոս, բոլոր մյուս դեպքերում որոնք համարվում են արտակարգ դեպքեր, արձանագրվել է աճ ՝ պայթյուններ, փլուզումներ, քարաթափումներ, ՃՏՊ, ջրային հաղորակցության ուղիներ և այլն։  

 

Լրահոս

Դիտել ավելին