Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել

05 Փետրվար, 2020 12:29
Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին նշանակել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լիպարիտ Դրմեյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով.

Լիպարիտ Դրմեյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»։

Փաշինյանը որոշում է ստորագրել նաև Վահան Պապիկյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Վահան Պապիկյանի դիմումը՝

1. Վահան Պապիկյանին նշանակել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ1-1)։

2. Վահան Պապիկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- նշված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին