Կարևոր իրադարձություններ

Խարդախության մեղադրանքով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացին բերման է ենթարկվել Երեւանում

05 Փետրվար, 2020 12:19
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացին բերման է ենթարկվել Երեւանում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին, ժամը 20.45-ին, Գյուլբենկյան փողոցից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Արթուր Թ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խափանման միջոցն է կալանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին