Կարևոր իրադարձություններ

Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ

05 Փետրվար, 2020 12:02
Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:

Համագործակցության արդյունքում առանջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվի առաջնահերթ:

 

Լրահոս

Դիտել ավելին