Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Օպտիմալացման արդյունքում ՊՈԱԿ-ները չեն գործի․ Ֆելիքս Ցոլակյան

05 Փետրվար, 2020 11:58
Օպտիմալացման արդյունքում ՊՈԱԿ-ները չեն գործի․ Ֆելիքս Ցոլակյան

2019թ․ Հայաստանի  34 հրշեջ փրկարարական կենտրոնները վերանորոգվել են, որի համար հատկացվել է 1մլրդ 174 միլիոն դրամ գումար։ Հավաքական կետերը գազաֆիկացվել են, վարչական համալիրում մի շարք վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Միջազգային համագործակցության արդյունքում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել է ամենագնաց, հրշեջ փրկարարական մեքենաներ և այլն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարն ի թիվս այլ թեմաների անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը․ «Օպտիմալացումը դեռևս ընթացքի մեջ է, արդյունքում մեզ մոտ այսուհետև ՊՈԱԿ-ները չեն գործի ։ Օպտիմալացման ընթացքում փորձել ենք այնպես անել, որ կրճատումներ շատ չլինեն, փրկարար ծառայությունում  հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու։ Այստեղ լինելու են պաշտոնների կրճատում, որի արդյունքում՝ կենտրոնական ապարատում գտնվող շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի մեջ են բնակչության հետ»։

Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ  սեյսմիկ պաշտպանության գծով տրվել է 108 եզրակացություն, կատարվել է 40 դպրոցի, 24 մանկապարտեզի,  80 բնակելի շենքերի ռիսկերի գնահատման եզրակացություններ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին