Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա վիրավոր

05 Փետրվար, 2020 10:44
Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Ռոստոմ Խ-ն իր վարած Mercedes մակնիշի 11 ՕԼ 311 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռոստոմ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին