Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    513
    521

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. «Հրապարակ»

05 Փետրվար, 2020 08:20
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։

Եվ փոխանակ նրա թափուր հաստիքը լրացնելու, մյուս փոխնախարարն էլ է ազատվում աշխատանքից։ Իրականում, ըստ մեր աղբյուրի, կոնֆլիկտ է հասունացել նախարարի եւ փոխնախարարի միջեւ, որը, ըստ էության, ղեկավարում էր հանրակրթության ողջ բլոկը եւ սորոսական թեւի ներկայացուցիչն էր։

Արեւիկ Անափիոսյանն իր հրաժարականի մասին հարցին պատասխանեց. «Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետեւել։ Պաշտոնական ամեն ինչ կիմանաք»։ Իսկ ճիշտ է, որ ԱՄՆ եք մեկնում՝ վերապատրաստվելու։ «Ամեն ինչ, ինչ որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին