Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել. «Ժողովուրդ»

05 Փետրվար, 2020 08:05
«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավոր­ված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուց­մունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջի­նիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննու­թյուն.

«Մինչեւ եզրակացությունը չգա, երեւի թե ձեռնպահ մնանք որեւէ քնն­չական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչեւ եզրակացություն տալը»։ 

Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչեւ այժմ չկա տե­ղեկություն, որ նա որեւէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։ Ավե­լին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բե­րել՝ դատահոգեբուժական փորձաքն­նություն նշանակելու հարցի հետ կապված, եւ Թորոսյանը դատարանին որեւէ բան չի ասել։ 

Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «էրեբունի պլազա» հյուրանոց, կրա­կում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին։

 Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին