Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում հարևանների հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի արդյունքում հայր և որդի են դանակահարվել

04 Փետրվար, 2020 23:56
Գեղարքունիքում հարևանների հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի արդյունքում հայր և որդի են դանակահարվել

Մարտունիում հոր և որդու են դանակահարել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։

Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։  Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։

Փետրվարի 4-ին հայր և որդի հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին