Կարևոր իրադարձություններ

«Համոզված եմ՝ Հայաստանում իշխանությունները այլևս երբեք իրենց ոտքերը չեն մաքրելու քաղաքացիների վրա»․ Արման Եղոյան

04 Փետրվար, 2020 23:17
Հեղինակ՝ Արման Եղոյան
«Համոզված եմ՝ Հայաստանում իշխանությունները այլևս երբեք իրենց ոտքերը չեն մաքրելու քաղաքացիների վրա»․ Արման Եղոյան

Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանն ասում է. «Մի գեղեցիկ օր ես եմ ասֆալտին պառկեցնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա»։

Կարծում եմ, այս մեկ կարճ նախադասությունը պետք է ներառվի պետության և իրավունքի տեսության բուհական դասագրքերում՝ որպես խոսուն նկարագրություն մի կողմից պատության և իրավակարգի մյուս կողմից թայֆայի ու բեսպրեդելի միջև անցնող սահմանի։

Պետությունը, պետական իրավասու մարմինները ու նույնիսկ սովորական քաղաքացիները որոշակի իրավիճակներում իրավունք ունեն մարդուն պառկեցնել ասֆալտին։ Սակայն որևէ մեկը, որևէ պաշտոնատար անձ կամ իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի մարդու վրա կոշիկներ մաքրել։

Այս նուրբ սահմանն է, որ ժամանակին չէր նկատում պետական կառավարման լծակներին տիրացած խմբակը։ Այս սահմանը սիստեմաբար ու ցինիկաբար խախտելու համար նրանք հեռացվեցին իշխանությունից ու հիմա շարունակում են իրենց ստորին բնազդների մասին ցինիկաբար բարձրաձայնել։

Թող հանգիստ լինեն: Չգիտեմ՝ ով երբ Հայաստանում կգա իշխանության, բայց մի բանում համոզված եմ. Հայաստանում իշխանությունները այլևս երբեք իրենց ոտքերը չեն մաքրելու քաղաքացիների վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին