Կարևոր իրադարձություններ

2019 թվականին «911» ահազանգման կենտրոնում 1 միլիոն 817 հազար զանգ է ստացվել. ԱԻՆ-ը ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքերը

04 Փետրվար, 2020 22:41
2019 թվականին  «911» ահազանգման կենտրոնում 1 միլիոն 817 հազար զանգ է ստացվել. ԱԻՆ-ը ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքերը

Փետրվարի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքերը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ըստ այդմ 2019 թվականին  «911» ահազանգման կենտրոնում 1 միլիոն 817 հազար զանգ է ստացվել: 2018 թ.-ին զանգերի թիվը 2 միլիոն 13 հազար է եղել: 2019 թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է` 20889 արտակարգ դեպք, ինչի հետևանքով զոհվել է 427 մարդ, տուժել՝ 12502-ը:   2018 թ. համեմատությամբ, դեպքերն աճել են 4658-ով կամ 28.7 %-ով, զոհերի թիվն աճել է 24-ով կամ 6 %-ով, իսկ տուժածներինը՝ 1289-ով կամ 11.5 %-ով: Փրկվել է 363 մարդու կյանք:

2019 թվականի ընթացքում ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է` 28594 ելք, որից հրդեհների մարման նպատակով իրականացվել է 16413 մեկնում, փրկարարական և այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12036 մեկնում: 

ՀՀ պետական բյուջեից ԱԻՆ-ին 2019 թ. հատկացվել է 12 մլրդ 631 մլն ՀՀ դրամ, իսկ 2020 թ.՝ 15 մլրդ 308 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ 2.7 մլրդ ՀՀ դրամով ավելի: Վերը նշված աճը հիմնականում պայմանավորված է փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի ավելացմամբ: Կնքվել են 3119 արտադրական վտանգավոր օբյեկտներում փորձաքննություն իրականացնելու համար պայմանագրեր, թվով 12253 արտադրական վտանգավոր օբյեկտի սահմանված կարգով տրվել են փորձագիտական եզրակացություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին