Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

04 Փետրվար, 2020 22:07
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Փետրվարի 4-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում, Կոտայքի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Մարալիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:

Երևան-Սևան (բուք է) ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն:

Լարսի մասին

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

 

Լրահոս

Դիտել ավելին