Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել․ այդ թվում նաև Ոստիկաններին գաղտնալսել թույլատրող օրենքը

04 Փետրվար, 2020 21:49
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել․ այդ թվում նաև Ոստիկաններին գաղտնալսել թույլատրող օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 4-ին մի շարք օրենքներ է ստորագրել՝ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը,

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները,

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը,

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները: Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին