Կարևոր իրադարձություններ

Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

04 Փետրվար, 2020 20:55
Հեղինակ՝ Նաիրա Հարությունյան
Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին