Կարևոր իրադարձություններ

ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ չկան․ ՏՄՊՊՀ

04 Փետրվար, 2020 19:55
ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ չկան․ ՏՄՊՊՀ

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, խնդրահարույց է համարվել միանման գնային քաղաքականության իրականացումը, որոշ դեպքերում՝ էական ցածր գները: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսում­նասիրության արդյունքները:

Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկայի արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվե­տու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։

Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝

  • Մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:

  • Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին