Կարևոր իրադարձություններ

Ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ․ Արսեն Թորոսյան

04 Փետրվար, 2020 19:28
Ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ․ Արսեն Թորոսյան

Ասյօր՝ Փետրվարի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քննարկել հետագա քայլերի անհրաժեշտությանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա նաև նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:

Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին