Կարևոր իրադարձություններ

Արգելվել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին․ ոստիկանությունը զգուշացնում է

04 Փետրվար, 2020 19:06
 Արգելվել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին․ ոստիկանությունը զգուշացնում է

Արգելվել է երթևեկությունը Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունըից։

«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:

Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին