Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ ազատ արձակվեց

04 Փետրվար, 2020 18:27
Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ ազատ արձակվեց

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության շենքից:

«Ինձ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք: Երկուսը՝ որսորդական, մեկը՝ իմ անվտանգության: Քանի որ հիշում եք, ժամանակին իմ վրա մահափորձ է կատարվել: Այդքան օրինական զենք ունեցողը երբեք անօրինական զենք չի ունենա»- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով այսօր բերման էր ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նաև հիշեցնենք, որ Հայրապետյանի պաշտպանը հայտարարել էր, որ երեկ Հայրապետյանը որպես վկա հարցաքննվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործով։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին